Հասարակական

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը նախատեսում է առաջիկայում Վետերանների հոսպիտալ բացել

2 րոպեի ընթերցում

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը նախատեսում է առաջիկայում Վետերանների հոսպիտալ բացել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը նախատեսում է առաջիկայում Վետերանների հոսպիտալ բացել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 29-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը։

Մինասյանը նշեց, որ Վետերանների հոսպիտալը լինելու է համադրված ծառայություններով հագեցած բազմապրոֆիլ բուժհաստատություն, մեկ վայրում կլուծվեն տղաների բոլոր խնդիրները:

«Այն ամբողջությամբ հարմարեցված է լինելու հաշմանդամություն ունեցող անձանց. թե՛ այն տղաներին, որոնք կույր են, թե՛ նրանց, որոնք ունեն հոգեկան առողջության խնդիրներ»,- հավելեց Մինասյանը:

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տնօրենի խոսքով ՝ ծրագրի ընդհանուր բյուջեն 25 մլն դոլար է լինելու, առաջին դրամահավաքն արդեն ԱՄՆ-ում անցել է, հավաքվել է շուրջ 500 հազար դոլար: Առաջիկայում ևս սպասվում է համահայկական դրամահավաք։

«Վիրավոր զինվորների ու զինհաշմանդամների հետ կապված ծրագրի «փաթեթը» կփակվի այն ժամանակ, երբ կունենան բոլոր տիպի ծառայությունները: Պարտադիր զինվորական ծառայությանը կհետևի պարտադիր օգնությունը, քանի որ ոչ մի զինվոր բուժման կարիք ունենալու դեպքում չպետք է գլուխը ցավեցնի, թե ինչպես այդ խնդրին լուծում տա»,– եզրափակեց Հայկուհի Մինասյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում