«Դայմենշն» ներդրումային ընկերությունն ընտրվել է Ակբա բանկի ցուցակված բաժնետոմսերի միակ շուկա ստեղծող

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ներդրումային ծառայություններ մատուցող առաջատար ընկերություններից մեկը՝ «Դայմենշն» ՓԲ ընկերությունը, Հայաստանի խոշորագույն առևտրային բանկերից մեկի՝ Ակբայի կողմից ընտրվել է Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակվող 500,000 հատ հասարակ բաժնետոմսերի միակ շուկա ստեղծող:

2021 թվականի նոյեմբերին Ակբա բանկը հաջողությամբ ավարտեց հասարակ բաժնետոմսերի ընդհանուր քանակի 10%-ի առաջնային տեղաբաշխումը, ինչի արդյունքում թողարկվեց 500,000 հատ հասարակ բաժնետոմս՝ 7.5 միլիարդ ՀՀ դրամ (շուրջ 15 միլիոն ԱՄՆ դոլար) ընդհանուր ծավալով: Արդեն նոյեմբերին բանկի թողարկած բոլոր 500,000 բաժնետոմսերը սպառված են եղել՝ հնարավորություն տալով ավելի քան 5,200 անձանց դառնալ բանկի բաժնետեր։ Այս տեղաբաշխումը (IPO-ն) ամենահաջողն էր Հայաստանի Հանրապետության կապիտալ շուկաների պատմության մեջ՝ ներգրավելով կապիտալ Հայաստանի ներդրողների ամենալայն հատվածից։

«Դայմենշն»-ը ձեռք է բերել առաջնային տեղաբաշխման ընդհանուր թողարկման 2%-ը՝ դառնալով բանկի հիմնական ներդրողներից մեկը: Ակբա բանկի բաժնետոմսերը որպես ներդրումային գործիք գնահատելու նպատակով Դայմենշնի նախաձեռնությամբ պարբերաբար կիրականացվի Ակբա բանկի բաժնետոմսերի հետազոտական հաշվետվությունների հրապարակում՝ ներդրողներին տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվության հասանելիություն:

«Բաժնետոմսերի վերլուծության, ինստիտուցիոնալ վաճառքի և block trading-ի մեր մասնագետները ամենօրյա գնանշումների միջոցով Ակբա բանկի գործող և ապագա բաժնետերերին թափանցիկ և արդյունավետ կերպով կապահովեն բաժնետոմսերի իրացվելիությունը», - նշել է «Դայմենշն» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը:

2021 թվականի դեկտեմբերին Ակբա բանկի բաժնետերերի ժողովը հաստատեց ընկերության բաժնետոմսերը ցուցակելու մասին որոշումը, ըստ որի բաժնետոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում:

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի մասին. «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ը հիմնադրվել է 1996 թվականին, Ակբա ֆինանսական խմբի անդամ է: Բանկը Հայաստանի առաջատար ֆինանսական կառույցներից է, որն իր հաճախորդներին տրամադրում է բանկային ունիվերսալ ծառայություններ: Բանկն ունի 63 մասնաճյուղ, 400,000-ից ավելի հաճախորդ և ավելի քան 1,500 աշխատակից: Ակբա ֆինանսական խմբի անդամ են նաև Հայաստանում լիզինգային առաջին մասնագիտացված ընկերությունը՝ լիզինգային շուկայի բացարձակ առաջատար ԱԳԲԱ Լիզինգը և Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը, որը Հայաստանում նշված ֆոնդերի երկու կառավարիչներից մեկն է:

«Դայմենշն» ՓԲԸ-ի մասին. Հիմնադրվելով 2018 թվականին և տրամադրելով արժեթղթերի գործառնություններով պայմանավորված, խորհրդատվական, հետազոտական և վերլուծական մի շարք ծառայություններ, «Դայմենշն»-ի նպատակն է գործել որպես հուսալի, խորաթափանց և արդյունավետ ներդրումային ծառայությունների գործընկերը Հայաստանում՝ առաջնահերթությունը տալով հաճախորդների շահերին և պահպանելով բարձր բարեվարքություն: Ընկերությունն ունի կայուն արժեքներ, բանիմաց բաժնետերեր և գլոբալ ցանց:

Հայերեն English Русский

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարն ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը

Ուկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթաց

Աբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիները

Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Վճռաբեկ դատարանը բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյաններին վերաբերող Վերաքննիչ դատարանի որոշումը

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը