Երասխ-Ջուլֆա- Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու գործարկումը տրանզիտային մեծ հոսքերի հնարավորություն է. ՀՀ վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանում եթե հաջողվի բացել կոմունիկացիաները, այդ թվում, Հայաստան-Թուրքիա սահմանը, ապա դա նշանակում է, որ Հայաստանը Ռուսաստանի, Եվրոպայի, Իրանի, Չինաստանի հետ ստանում է երկաթուղային կապ՝ իր բոլոր տնտեսական հետևանքներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Երասխ-Ջուլֆա- Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հնարավոր գործարկման մասին հարցին:

«Բրյուսելյան հանդիպումից հետո ես ասացի, որ Ադրբեջանի նախագահի հետ այդ հարցում ձեռք ենք բերել համաձայնություն այն մասին, որ պետք է սկսենք երկաթուղու կառուցումը: Իմ որոշմամբ արդեն աշխատանքային խումբ է ստեղծվել: Այն հատվածները, որոնք մենք պետք է կառուցենք, առնվազն տասնյակ անգամով ավելի էժան է: Այստեղ բարդություն չեմ տեսնում, նախնական գնահատականով 200 մլն դոլար և 5 մլն դոլար ներդրման մասին է: Հայաստանի համար շատ ծանր բեռ չէ: Շատ միջազգային դոնորներ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում: Եվ շատ հնարավոր է, որ լինեն այնպիսի կոմբինացիաներ, որ նույնիսկ Հայաստանի պետական բյուջեից փող ներդնելու անհրաժեշտություն չլինի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետի խոսքով, կան միջազգային կազմակերպություններ, որոնք հետաքրքրված են նախագծով, ցանկանում են ներդրում կատարել, շահագործել, պատրաստ են ֆինանսավորել: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գործնականում երկաթուղու կառուցման նախապատրաստական աշխատանքները սկսված են:

«Եթե մեզ հաջողվի տարածաշրջանի կոմունիկացիաները, այդ թվում, Հայաստան- Թուրքիա սահմանը բացել, ապա Հայաստանը Եվրոպայի, Իրանի Ռուսաստանի Չինաստանի հետ ստանում է երկաթուղային կապ՝ իր բոլոր տնտեսական հետևանքներով: Խաղաղության օրակարգ ասելով՝ մենք սա նկատի ունենք: Տրանզիտային հսկայական հոսքերի մասին է խոսքը գնում՝ Պարսից ծոցից դեպի Սև ծով, Միջին Արևելքից դեպի Ռուսաստան: Այս ընդհանուր նախագիծը խաղաղության օրակարգի հիմք կարող է լինել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հայերեն Русский Türkçe

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ