Հասարակական

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը անդրադարձել է Flyone Armenia-ի՝ Ստամբուլ նախատեսվող թռիչքներին

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը անդրադարձել է Flyone Armenia-ի՝ Ստամբուլ նախատեսվող թռիչքներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է Flyօne Armenia հայկական ավիաընկերության կողմից Երևան-Ստամբուլ-Երևան թռիչքների մեկնարկի ամսաթիվը։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Նախարարությունը հայտնել է, որ թռիչքները նախատեսվում է սկսել 2022 թվականի փետրվարի 2-ին։

Նախարարությունը նշել է, որ հայկական Fly One Armenia ավիաընկերությանը շաբաթական երեք չվերթ իրականացնելու թույլտվություն է տրվել։

Թուրքիայի տրանսպորտի և կապի նախարարության հայտարարության մեջ նշվում է նաև, որ Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ շաբաթական երեք անգամ թռիչքներ կիրականացնի թուրքական Pegasus ավիաընկերությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում