ԱՆԻՖ-ը մասնակցել է «Աբու Դաբիի կայուն զարգացման շաբաթ» գագաթնաժողովին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը, հունվարի 15-18-ը, տնօրեն Դավիթ Փափազյանի գլխավորությամբ, մասնակցել է «Աբու Դաբիի կայուն զարգացման շաբաթ» (Abu Dhabi Sustainability Week) գագաթնաժողովին։

«Կայունության, կլիմայի փոփոխության և վերականգնվող էներգետիկայի խնդիրների վերաբերյալ աշխարհի խոշորագույն գագաթնաժողովներից մեկը հյուրընկալվում է ԱՆԻՖ-ի գործընկեր Աբու Դաբիի Մասդար ընկերության կողմից, որի հետ ԱՆԻՖ-ն իրականացնում է «Այգ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ծրագիրը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ԱՆԻՖ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Գագաթնաժողովի շրջանակներում ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանը մասնակցել է Մասդար ընկերության մայր կազմակերպության` Աբու Դաբիի Մուբադալա պետական ներդրումային ֆոնդի, գլխավոր տնօրեն Խալդուն Խալիֆա Ալ Մուբարակի և Մասդար ընկերության գլխավոր տնօրեն Մոհամեդ Ջամել Ալ Ռամահիի հետ նախագահ Արմեն Սարգսյանի պատվիրակության հանդիպմանը։

Քննարկվել են վերականգնվող էներգետիկայի բնագավառում Հայաստանում Մասդարի կողմից իրականացվող ծրագրերը, ինչպես նաև համաշխարհային տնտեսական օրակարգում կայունության խնդիրների աճող դերը։

Աբու Դաբիի ամենամյա գագաթնաժողովին մասնակցում է ավելի քան 35 հազար պատվիրակ` ավելի քան 130 երկրից։ Մասնակիցների շարքում են մի քանի երկրների նախագահներ և վարչապետներ, առաջատար միջազգային ընկերությունների ղեկավարներ։

Կլիմայի փոփոխության և կայուն զարգացման խնդիրներն այսօր առանցքային են դառնում նաև ֆինանսական աշխարհում։ Ֆինանսական հաստատություններն ու ներդրումային ֆոնդերը մշակում են կայունության չափանիշներ` կարևորելով կայուն զարգացման տեսանկյունից դրական ազդեցություն ունեցող ներդրումային քաղաքականությունը։

«ԱՆԻՖ-ը կարևորում է իր կողմից իրականացվող ծրագրերի կայունության ասպեկտը, և Մասդարի հետ համատեղ ծրագրերը վերականգնվող էներգետիկայի ոլորտում այդ ուղղությամբ մեր ստանձնած պարտավորություններին համահունչ են։ Կարևոր է կայունության տեսանկյունից առավել բարդ ոլորտներում չափանիշների սահմանումը և դրանց հետևողական իմպլեմենտացիան։ ԱՆԻՖ-ի պորտֆելում այսօր արդեն կան և ապագայում նույնպես կլինեն կայունության տեսանկյունից մարտահրավերներ պարունակող ծրագրեր։ Պատասխանատու ֆինանսավորողները և բանկերը ստանձնում են մասնակցության միջոցով բարդ ոլորտների կառավարման պատասխանատվությունը` հիմնվելով այն համոզման վրա, որ կայունության չափանիշների շարունակական բարելավումը հնարավոր է բոլոր ոլորտներում և բխում է թե’ պետության, թե’ ներդրողի շահերից»,- ասել է Դավիթ Փափազյանը` կարևորելով Արաբական Միացյալ Էմիրությունների գործընկերների դերը Հայաստանում կայունության մշակույթի հետագա ներդրման և կարողությունների զարգացման հարցում։

Հայերեն English Français Русский

Կառավարությունը միջոցներ է հատկացրել մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին