Apple Pay-ը հասանելի է Ակբա բանկի հաճախորդներին. iPhone-ի և Apple Watch-ի միջոցով վճարելու ավելի ապահով, անվտանգ և վստահելի միջոց

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ակբա բանկի հաճախորդներն այսօրվանից կարող են օգտվել վճարման ավելի ապահով, անվտանգ և վստահելի գործիքից՝ Apple Pay-ից, որը նրանց կօգնի խուսափել իրենց վճարային քարտն այլ անձանց հանձնելուց, վճարային տերմինալի կոճակներին հպվելուց կամ կանխիկ գումար շրջանառելուց (յուրաքանչյուր գործարքի անվտանգության համար օգտագործվում է iPhone-ի հնարավորությունները): Անհպում վճարում կատարելու համար բավական է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին:

Apple Pay-ի միջոցով իրականացված յուրաքանչյուր վճարում ապահովված է հուսալի պաշտպանությամբ, քանի որ այն վավերացվում է Face ID-ով, Touch ID-ով կամ սարքի գաղտնաբառով, ինչպես նաև մեկանգամյա չկրկնվող դինամիկ անվտանգության կոդով: Apple Pay-ով վճարումներ կարելի է կատարել խանութներում, դեղատներում, ռեստորաններում, սրճարաններում, մանրածախ խանութներում և շատ այլ վայրերում:

Apple Pay-ը կարելի է նաև օգտագործել iPhone-ով, iPad-ով և Mac-ով՝ Safari-ում հասանելի հավելվածներում կամ կայքերում ավելի արագ և հարմարավետ գնումներ կատարելու համար, ընդ որում՝ առանց օգտահաշիվներ ստեղծելու կամ առաքման և վճարային տեղեկությունները մի քանի անգամ մուտքագրելու անհրաժեշտության: Apple Pay-ը, ի թիվս այլի, հեշտացնում է սննդամթերքի առաքման, առցանց գնումների, փոխադրման և կայանման համար վճարումները:

Apple Pay-ը կարելի է օգտագործել նաև Apple Watch-ի հավելվածներում վճարումներ կատարելու համար: Անվտանգությունն ու գաղտնիությունը առանցքային նշանակություն ունեն Apple Pay-ի համար: Կրեդիտային կամ դեբետային քարտը Apple Pay-ին կցելիս տվյալ քարտի իրական համարը չի պահվում ոչ սարքում, ոչ էլ Apple-ի սերվերներում: Փոխարենը, սարքը ստանում է չկրկնվող հաշվի համար, որը գաղտնագրվում և պահվում է վերջինիս Secure Element հավաստագրված չիպի մեջ, որը նախատեսված է վճարային տեղեկատվության անվտանգ պահպանման համար:

Apple Pay-ը կարգավորելը շատ հեշտ է: Բավական է պարզապես մտնել iPhone-ում առկա Wallet հավելվածը, սեղմել «+» նշանը և հետևել ցուցումներին՝ Ակբա բանկի կրեդիտային կամ դեբետային քարտը ավելացնելու համար: Քարտը iPhone-ին, Apple Watch-ին, iPad-ին և Mac-ին կցելուց անմիջապես հետո հաճախորդը կարող է սկսել օգտագործել Apple Pay-ը: Հաճախորդները կշարունակեն ստանալ բոլոր զեղչերն ու առավելությունները, որոնք Ակբա բանկն առաջարկում է իր քարտապաններին:

Apple Pay-ի մասին ավելին իմանալու համար այցելեք այստեղ՝ http://www.apple.com/ru/apple-pay/

Ակբա բանկի մասին ավելին իմանալու համար այցելեք այստեղ՝ https://www.acba.am/

Ակբա բանկի մասին

Ակբա բանկը հիմնադրվել է 1996 թվականին: Ակբա բանկը Հայաստանի առաջատար ֆինանսական կառույցներից է, որն իր հաճախորդներին տրամադրում է բանկային ունիվերսալ ծառայություններ: Բանկը թողարկում և սպասարկում է VISA եւ MasterCard միջազգային, ինչպես նաև տեղական ArCa վճարային քարտեր: Ակբա բանկը նաեւ American Express վճարային համակարգի բացառիկ ներկայացուցիչն է Հայաստանում, սպասարկում է JCB ճապոնական միջազգային քարտեր: Acba digital հարթակի միջոցով բանկը հնարավորություն է ընձեռում կառավարել հաշիվներն առանց բանկ այցելելու՝ աշխարհի ցանկացած կետից: Ակբա բանկն ունի 63 մասնաճյուղ, որոնցից 19-ը՝ Երևանում, մնացածը` Հայաստանի 10 մարզում, ինչպես նաև շուրջ 180 բանկոմատ Հայաստանի ամբողջ տարածքում:

Բանկն ունի շուրջ 1 500 աշխատակից:

Հայերեն English Français Русский

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին

Գրոսին անընդունելի է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումը, որի հետևանքով կա զոհ