Հասարակական

ՌԴ գլխավոր դատախազն Արթուր Դավթյանին է հանձնել «Ռուսաստանի դատախազության 300 տարին» հոբելյանական մեդալը

1 րոպեի ընթերցում

ՌԴ գլխավոր դատախազն Արթուր Դավթյանին է հանձնել «Ռուսաստանի դատախազության 300 տարին» հոբելյանական մեդալը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին է հանձնել «Ռուսաստանի դատախազության 300 տարին» հոբելյանական մեդալը, որով նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 2021թ. ապրիլի 20-ի հրամանով պարգևատրվել է երկու երկրների դատախազությունների միջև արդյունավետ համագործակցության համար։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի 2021թ. ապրիլի 20-ի հրամանով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երկու երկրների դատախազությունների միջև արդյունավետ համագործակցության համար պարգևատրվել է «Ռուսաստանի դատախազության 300 տարին» հոբելյանական մեդալով:

ՌԴ նախագահի անունից մեդալը 2022թ. հունվարի 12-ին հանձնել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը աշխատանքային այցով գտնվում է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում, որտեղ մասնակցում է Ռուսաստանի Դաշնության դատախազության կազմավորման 300-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում