Տնտեսություն

Կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 15 տոկոս բաժնետոմսերը փոխանցել է ԱՆԻՖ-ին

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 15 տոկոս  բաժնետոմսերը փոխանցել է ԱՆԻՖ-ին

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իր ունեցած 15 տոկոս բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման է հանձնելու Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ)` պահպանելով բաժնետոմսերի նկատմամբ պետական սեփականության իրավունքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստին նախագիծը ներկայացրեց փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը:

Նա նշեց, որ առաջարկվում է նաև հանձնարարել վարչապետի աշխատակազմին ՀՀ անունից կնքել հիշատակված հավատարմագրային կառավարման մասին պայմանագիրը:

Փոխվարչապետը հիշեցրեց, որ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը 100 տոկոս պետական սեփականությամբ առևտրային կազմակերպություն է, որի մանդատներից մեկը պետության ռազմավարական նշանակության ակտիվներում պետության՝ որպես սեփականատեր, արդյունավետ ներկայացուցչությունն է:

«ԱՆԻՖ-ի միջոցով Հայաստանի Հանրապետությունը առավել արդյունավետ կիրացնի իր բաժնեմասնակցությունն ընկերությունում»,- ասաց Մաթևոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում