Արման Հակոբյանը նշանակվել է Իսրայելում Հայաստանի դեսպան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արման Հակոբյանը նշանակվել է Իսրայելի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

Ինչպես«Արմենպրես»-ին հաղորդեցին նախագահի աշխատակազմից, նախագահն իր ՆՀ-412-Ա հրամանագիրը ստորագրել է` հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի։

Դեսպան Արման Հակոբյանի նստավայրը կլինի Թել Ավիվում։

Արման Հակոբյանը մասնագիտությամբ արևելագետ է, բանասիրական գիտությունների թեկնածու։ Եբրայերենի հայերեն դասագրքի` «Ար­դի եբ­րայե­րեն»-ի (Եր­ևան, 2003), ինչպես նաև` «­Դա­սա­կան ա­սո­րե­րեն» (Եր­ևան, 2005), «Ա­րա­մե­ա­գի­տու­թյան և ա­սո­րա­գի­տու­թյան նե­րա­ծու­թյուն» (Եր­ևան, 2015) դա­սագր­քե­րի հեղինակը։ Տիրապետում է ան­գլե­րենին, ֆրան­սե­րենին, ռու­սե­րենին, ա­րա­բե­րենին, եբ­րայե­րենին, պորտուգալերենին և լա­տի­նե­րենին։ 2007 թվականից ունի արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան։

Հայերեն العربية English Русский

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու գործընկերներն ընդլայնում են երեխայակենտրոն ծառայությունների ցանցը Տավուշում և Սյունիքում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Իրանը մեծացրել է զենքի արտադրական հզորությունները

Հոկտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

Հայ աշակերտները աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայից վերադարձել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ

Քեմ Ղաֆարիանը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի պետական մրցանակի 2026 թվականի դափնեկիր

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերը մտահոգություն են առաջացնում երկրի անվտանգության շուրջ. Moldpres

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել է Տաղանդների բացահայտման և զարգացման ծրագիրը

Հնդկաստանի 11 քաղաքացի է տուժել Հորմուզի նեղուցում առևտրային նավին հասցված հարվածի պատճառով

Կալիֆոռնիայի պաշտոնյաները հակադարձել են Թրամփին՝ Իրանի կողմից Լոս Անջելեսի ու Սան Դիեգոյի «ոչնչացման» մասին նրա հայտարարությունից հետո