Քաղաքականություն

Ուղիղ 30 տարի առաջ այս օրը Միացյալ Նահանգները ճանաչեց Հայաստանի անկախությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուղիղ 30 տարի առաջ այս օրը՝ 1991 թ. դեկտեմբերի 25-ին, Միացյալ Նահանգները ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ն՝ այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը:

«1991 թ. դեկտեմբերի 25-ին նախագահ Ջորջ Բուշ ավագը ամերիկյան ժողովրդին ուղղված ուղերձով հայտնեց Խորհրդային Միության կազմալուծման և Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի անկախությունը ճանաչելու մասին», - նշված է հայտարարության մեջ:

Ամերիկյան դեսպանատունը նաև հիշեցրել է, որ հայ-ամերիկյան հարաբերությունների պատմությունը շատ ավելի վաղ շրջանում է սկիզբ առել:

Միացյալ Նահանգները ճանաչել է նաև Հայաստանի առաջին հանրապետության անկախությունը 1918-20 թթ. կարճ ժամանակահատվածում: ԱՄՆ պետքարտուղար Բեյնբրիջ Քոլբին դիվանագիտական նոտա է փոխանցել Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Բաստրմաջյանին՝ տեղեկացնելով Հայաստանի անկախությունը ճանաչելու նախագահ Վուդրո Վիլսոնի որոշման մասին: Որոշման մեջ նախագահ Վիլսոնը շեշտում էր, որ այդ ճանաչումը «ոչ մի կերպ չի կանխորոշում տարածքային սահմանները, որոնք … հետագա սահմանազատման հարցեր են»:

Հայերեն العربية Русский

Կանադայի վարչապետը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը և հիշատակել ԼՂ-ից հայերի բռնի տեղահանումը

Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչները երթ են անցկացրել Բուենոս Այրեսում՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Հայկական Balchug Capital ընկերությունը հայտարարել է Ռուսաստանում Goldman Sachs բանկի ձեռքբերման գործարքի փակման մասին

Պակիստանը և Հնդկաստանը միմյանց ուղղությամբ  կրակոցներ են արձակել վերահսկողության գծում

Թրամփը հայտնել է, որ մեծ ճնշում է գործադրում Ռուսաստանի վրա

110 տարի անց շատերը շարունակում են ժխտել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը. Բրեդ Շերման

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման աշխատանքները վերջին օրերին առաջընթաց են գրանցել․ Ռյուտե

ՀՀ նախագահը կմասնակցի Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության արարողությանը

«Բրիտանիան առաջին հերթին» կուսակցության առաջնորդն անդրադարձել է Հայոց ցեղասպանության տարելիցին

Եվրոպական ինդեքսներ - 24/04/25