Փաշինյանը ստացել է երրորդ խթանիչ դեղաչափը և բոլորին խորհուրդ է տալիս նույնն անել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում Առողջապահության նախարարԱնահիտ Ավանեսյանըհայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը կայուն է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախարարը նշեց, որ եթե նախատոնական ու տոնական օրերին էլ փորձեն պահպանել հակահամաճարակային կանոնները, ապա իրավիճակը կկարողանան կայուն վիճակում պահպանել:

Ավանեսյանն ասաց, որ Հայաստանում «Օմիկրոն» շտամ դեռ հայտնաբերված չէ:

«Իրականացվել է 1 միլիոն 591 հազար 809 պատվաստում. 920 հազար 650 քաղաքացի ստացել է առաջին դեղաչափ, երկրորդ դեղաչափ ստացել է 670 հազար 710 քաղաքացի», - նշեց նա:

Ավանեսյանի խոսքով՝ մոտ 500 քաղաքացի արդեն ստացել է երրորդ խթանիչ դեղաչափը:

ՎարչապետՆիկոլ Փաշինյանն իր հերթին ասաց, որ կորոնավիրուսի հաջորդ ալիքն անխուսափելիորեն գալու է. պետք է պատվաստումները շարունակել այնպես, ինչպես անում էին այն ժամանակ, երբ նոր դեպքերի օրական թվերը հասնում էին 1500-ի, մահվան 70 դեպք էր արձանագրվում:

«Պետք չէ դանակը ոսկորին հասնի, նոր տեղից շարժվենք: Շատ կարևոր է, որ մենք այս հանդարտ փուլում հետևողականորեն շարունակենք պատվաստումները», - ասաց Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ ստացել է 3-րդ դեղաչափն ու բոլորին խորհուրդ է տալիս նույնն անել:

Հայերեն العربية English

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան