Քաղաքականություն

Ախուրյան համայնքի ղեկավար է ընտրվել Արծրուն Իգիթյանը

1 րոպեի ընթերցում

Ախուրյան համայնքի ղեկավար է ընտրվել Արծրուն Իգիթյանը

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքում 14 կողմ ձայներով համայնքի ղեկավար է ընտրվել «Ախուրյան» դաշինքի թեկնածու Արծրուն Իգիթյանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Ալբերտ Այվազյանը ստացել է մեկ ձայն պակաս:

Արծրուն Իգիթյանը վստահության համար շնորհակալություն է հայտնել ավագանու անդամներին:

«Խոստանում եմ, որ ամեն ինչ անելու եմ ամենաբարձր մակարդակով աշխատանքները կազմակերպելու և սպասելիքները արդարացնելու համար»,- ընդգծել է Իգիթյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում