Հայկական դրամի որոշակի արժևորում կա. ԿԲ նախագահ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական դրամն այս պահի դրությամբ որոշակիորեն արժևորվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ասուլիսում:

Փոխարժեքի վրա ազդում են բավականին մեծ սպեկտորի գործոններ: «Հայկական դրամի որոշակի արժեզրկում տեղի ունեցավ, ու ոչ միայն հայկական դրամի: Աշխարհաքաղաքական զարգացումներից ելնելով՝ օրինակ ռուսական ռուբլիի և այլ արժույթների տատանողականություն ևս նկատեցինք շուկաներում: Այս պահի դրությամբ, եթե ես չեմ սխալվում, հայկական դրամի որոշակի արժևորում կա»,-ասաց Գալստյանը:

Դրա վրա ազդում են տարբեր գործոններ՝ պայմանավորված պահանջարկով ու առաջարկով: Եթե պահանջարկը ավելի շատ է լինում, նկատվում է դրամի արժեզրկում, եթե քիչ՝ ապա արժևորում: ԿԲ նախագահը դա բնականոն գործընթաց է համարում:

«Ֆունդամենտալներով պայմանավորված՝ որևէ տատանողականության առիթ չկա: Ինչ վերաբերում է կարճաժամկետ տատանումներին, դրանք միշտ կարող են տեղի ունենալ»,-ասաց ԿԲ նախագահը:

Գալստյանը նկատել է նաև, որ Հայաստանում հասարակությունը շատ ավելի հանդուրժող է դարձել տատանումների նկատմամբ. եթե 5-6 տարի կամ 10 տարի առաջ դրամի 20-25 դրամով արժեզրկումը որոշակի մտավախություններ կարող էր առաջացնել, ապա հիմա ԿԲ-ն նկատել է, որ նույնիսկ որոշակի տատանումը՝ արժեզրկումը, արժևորումը մարդկանց մոտ վարքագծային էական փոփոխություններ չի առաջացնում:

Դեկտեմբերի 13-ին ՀՀ ԿԲ-ն սահմանված փոխարժեքների համաձայն՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.65 դրամով և կազմել 494.67 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.38 դրամով և կազմել 557.44 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 6.74 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.32 դրամով և կազմել 655.14 դրամ:

Հայերեն English Русский Türkçe

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում