ԵԽ-ն պատրաստ է ՀՀ-ի հետ քննարկել նոր ծրագիր՝ ուղղված տեղահանության խնդիրների երկարաժամկետ լուծմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը՝ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի և ԵԽ համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավար Լիլյա Գրետարսդոտիրի գլխավորությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ բազմաշերտ համագործակցությունը։

ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը շնորհավորել է նախարարին Հայաստանում անցկացված ընտրությունների կապակցությամբ և ընդգծել՝ դրանց որակը ևս մեկ անգամ փաստում է, որ ժողովրդավարությունն իրապես արդեն իրողություն է Հայաստանում։ Նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին Հայաստանում ընտրությունները դիտարկելու և տրված գնահատականի համար։

Հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև 2020 թ․Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված անձանց խնդիրները։

ԵԽ համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավար Լիլյա Գրետարսդոտիրն ընդգծել է, որ ԵԽ-ն պատրաստ է քննարկել երկարաժամկետ և հեռանկարային նոր ծրագիր, որի շրջանակում հնարավոր կլինի օժանդակություն տրամադրել՝ ուղղված տեղահանության խնդիրների երկարաժամկետ լուծմանը։

ՀՀ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ԵԽ պատվիրակությանը ներկայացրել է անհրաժեշտ տեղեկատվությունը, առկա պատկերը, և պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով քննարկել ծրագրի մանրամասները։

Նախարար Գնել Սանոսյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանն ակնկալում է նաև ԵԽ աջակցությունը տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցում:

Հայերեն Русский

ԵՄ-ն և Կանադան պլանավորում են խորացնել պաշտպանական համագործակցությունը. Rapporteur

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը

Հորդանանն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին. սահմանային անցակետը փակվել է

Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ

Հայկական քոչարիի պես պետք է ընդհանուր ռիթմ գտնել նաև կենսաբազմազանության պահպանության բանակցություններում. Աստրիդ Շոմեյքեր

ԱԳՄԱ նախարարը կարևորել է սահմանային կառավարման բարելավումն ու ԱՄՆ-ի հետ համագործակցությունը

Եվրոպական հանձնաժողովը կաջակցի Հայաստանին շրջակա միջավայրի ոլորտում ժամանակակից ստանդարտների ներդրման գործում. Փաշինյանն ու Ռոսվալլը հանդիպել են

COP17-ը պետք է գլոբալ նպատակները վերածի գործնական քայլերի և չափելի արդյունքների. Համբարձում Մաթևոսյան