Կառավարությունը 400 միլիոն դրամ գումար է հատկացրել Սյունիքի մարզի արտահերթ խնդիրները լուծելու նպատակով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը Սյունիքի մարզին գումար է հատկացրել` մարզում արտահերթ խնդիրները լուծելու նպատակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նման որոշում ընդունվեց նոյեմբերի 25-ի Կառավարության նիստին:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է Սյունիքի մարզում արտահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման նպատակով Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին հատկացնել 400 միլիոն դրամ՝ մարզի համայնքային ենթակառուցվածքներում, ինչպես նաև բնակչության համար սոցիալական և կենսական նշանակություն ունեցող կարևոր ու հրատապ խնդիրները լուծելու համար:

«Հիշեցնեմ, որ դեռևս ապրիլին 500 միլիոն դրամ էր հատկացվել այս նպատակների համար, հետագայում՝ սեպտեմբերին 200 միլիոն դրամ և հիմա` հերթական խմբաքանակը։ Դեռևս հունվարից Կառավարությունը մատնանշել էր, որ առնվազն 1 միլիարդ դրամ այս ուղղությամբ գումար կհատկացնի։ Պետք է փաստել, որ հատկացվող գումարի չափը 1.1 միլիարդ դրամ է: Ընդգծեց, որ տարբեր գերատեսչություններ Սյունիքում չնախատեսված աշխատանքներ կատարել են, բայց երբեմն գերատեսչությունները դժվարություններ են ունենում ընթացակարգերի հետ կապված, և այս մեթոդով կարողանում ենք ավելի հրատապ հարցեր լուծել»,- ասաց Սանոսյանը:

Հայերեն Français Русский

Լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք․ ԽԱՊԿ-ը ներկայացրել է 2026-ի երկրորդ եռամսյակի արդյունքները

Իրանի դեմ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 18-ի

ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը

Կախակնում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր

ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ

Ջայշանկարը Լավրովի հետ հանդիպմանը բարձրացրել է հնդիկ նավաստիների անվտանգության հարցը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը

«TAIEX» ծրագրի ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ

Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանի գլխավորած նոր կառավարությունը երդում է տվել․ Moldpres

Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված Հայագիտական միջազգային կոնգրեսը Մատենադարանում է համախմբել մասնակիցների 16 երկրից