Հասարակական

Ջերմուկում կտեղադրվի Վազգեն Սարգսյանի՝ Շուշիում տեղադրված քանդակի կրկնօրինակը

1 րոպեի ընթերցում

Ջերմուկում կտեղադրվի Վազգեն Սարգսյանի՝ Շուշիում տեղադրված քանդակի կրկնօրինակը

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ջերմուկում կտեղադրվի ռազմական և քաղաքական գործիչ, սպարապետ Վազգեն Սարգսյանի քանդակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Վայոց Ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի կայքում:

Նշված է, որ հուշարձանը կլինի Շուշիում տեղադրված քանդակի կրկնօրինակը՝ քանդակված Լևոն Թոքմաջյանի կողմից (նույն նյութից)։

Նախաձեռնությունը Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վահագն Արսենյանինն է՝ Վազգեն Սարգսյանի ընտանիքի հետ պայմանավորվածությամբ ու համագործակցությամբ։

Կարդացեք հոդվածը` EnglishTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում