Կոնվերս Բանկ. Black Friday-ին՝ նաև Cash back-ով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնվերս Բանկը Black Friday-ի կապակցությամբ հայտարարում է հերթական Cash back ակցիան իր Visa virtual քարտապանների համար:

«Մենք գնահատում ենք մեր հաճախորդների հարմարավետությունը, կարեւորում առցանց հարթակներում գործարքների անվտանգության ապահովումը եւ ստեղծում լավագույն պայմանները գնումների իրականացման համար: Այս անգամ Կոնվերս Բանկն իր հաճախորդներին է առաջարկում նոյեմբերի 26-ին՝ Black Friday-ի օրը, առցանց գնումներ կատարել Բանկի թվային Visa virtual քարտով եւ ստանալ մինչեւ 20.000 դրամի Cash back»,-ասել են Բանկում:

Նշվել է, որ Visa virtual-ը Հայաստանում ներդրված առաջին թվային քարտն է՝ նախատեսված առցանց գնումների համար: Այն ապահով է գնումների իրականացման ժամանակ, միաժամանակ անվտանգ՝ զեղծարարությունների համար: Քարտը ֆիզիկապես գոյություն չունի, ուստի եւ այն կորցնել հնարավոր չէ, ինչպես նաեւ փոխկապակցված չէ դրամական հաշվին, ինչի շնորհիվ հաճախորդների ֆինանսական միջոցները «հարձակումների» ժամանակ անհասանելի են երրորդ անձանց:

Visa virtual-ի մանրամասները՝ https://www.conversebank.am/hy/visa-virtual/

Ներբեռնելով Կոնվերս Բանկի Մոբայլ հավելվածը, հաճախորդները կարող են ստանալ Վիզա Վիրտուալ քարտ անվճար:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

Հայերեն English Русский

Վահան Կոստանյանը հանդիպել է Պաղեստինի արտաքին գործերի և սփյուռքի նախարարի հետ

Լևոն Աբրահամյանը՝ Հայաստանի նկարիչների միության նոր նախագահ

Իրանի դեմ վերջերս տեղի ունեցած երկու պատերազմների ընթացքում զոհվել է առնվազն 428 երեխա և դեռահաս

Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտակայքում 58-րդ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ը խոցելու մասին

Հայաստանում կստեղծվի կիբեռանվտանգության կամպուս. ծրագիրը կիրականացվի Ֆրանսիայի և ԵՄ-ի աջակցությամբ

Կայացավ ՀՆՄ 21-րդ համագումարը

Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն

Հունաստանի ամենահեղինակավոր Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես

«Վայլդբերրիզ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի փոփոխությունը չի ազդում ընկերության գործառնական գործունեության վրա