Հասարակական

Չճշտված տվյալներով՝ անհետ կորած համարվող 24 հայ զինծառայողները գերեվարված են. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 24 զինծառայողները, ում հետ կապը նոյեմբերի 16-ին ընդհատվել էր, չճշտված տեղեկություններով, գերեվարվել են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հասկանում եք, որ իմ կողմից չճշտված տեղեկություններ ասելն այդքան էլ ճիշտ չէ, ուստի եկեք պայմանական այդ վերնագրի ներքո դնենք: Չճշտված տվյալների համաձայն՝ ավելի մեծ թվով զինվորներ են գերեվարվել: Մի մասը, որ մտածում էինք՝ զոհված են, իրականում գերեվարված են՝ չճշտված տեղեկությունների համաձայն»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ նոյեմբերի 16-ին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի 6 հաստատված զոհ, 24+8 գերեվարված:

«Այս տվյալներն էլի վերջնական ճշգրտման անհրաժեշտություն ունեն: Կան նաև տվյալներ, որ գերեվարվածների մեջ կան վիրավորներ, որոնցից առնվազն մեկը թեթև վիրավորում չի եղել: Այսինքն, գերեվարվել է մի իրավիճակում, երբ չէր կարող դիմադրել: Բնականաբար, մենք նրանց բոլորի վերադարձի ուղղությամբ ինտենսիվ աշխատում ենք»,- հայտարարեց Փաշինյանը:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ ասելով, որ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի գործողությունների հետևանքով 13 զինծառայող է գերեվարվել, ևս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում։

Հայերեն English

Ուկրաինահայ բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը նվաճել է WBO International-ի տիտղոսը

Մասկատում սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների չորրորդ փուլը

Ամստերդամում բացվել է  Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

Ուկրաինան պատրաստ է հանդիպել ՌԴ ներկայացուցիչների հետ՝ մայիսի 12-ից հրադադարի պայմանով․ Զելենսկի

Փրկարարները մասնատել և հեռացրել են երեք ավտոմեքենա վնասած ծառը

Հայաստանում անձրևոտ եղանակը կուղեկցվի օդի ջերմաստիճանի 8-10 աստիճանով նվազմամբ

Նպատակը խաղաղության հաստատումն է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչություն. Ռուսաստանին հրթիռների արձակման կայանքներ մատակարարելու մասին պնդումը ծիծաղելի է

Փրկարարները Դսեղ գյուղ տանող կամրջի մոտակայքում մասնատել և հեռացրել են ճանապարհը միակողմանի փակած ծառը

ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Հնդկաստանի և Պակիստանի միջև կրակի դադարեցման մասին ըմբռնումը