ԵԱՏՄ անդամ երկրները վերացրել են խոչընդոտների 80 տոկոսը. Ղազախստանի վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները հինգ տարվա ընթացքում վերացրել են Միության խոչընդոտների 80 տոկոսը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ`Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ունեցած ելույթում այս մասին ասաց Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը։

«2016 թվականից առ այսօր ԵԱՏՄ շրջանակներում վերացվել է ներքին շուկայում երբևէ գոյություն ունեցող խոչընդոտների 80 տոկոսը։ Մեծածավալ աշխատանք է կատարվել մի շարք կարևորագույն ոլորտներում առևտրի պայմանների ներդաշնակեցման ուղղությամբ»,- ասաց Ղազախստանի վարչապետը։

Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ աշխատանքների հետագա խթանման համար Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նախորդ նիստի շրջանակներում կողմերը հաստատել են բացառումների և սահմանափակումների ցանկը, որոնք ենթակա են վերացման մինչև 2023 թվականի հունվարի 1-ը:

Ղազախստանի կառավարության ղեկավարը նաև նշել է, որ արդեն իսկ մեկնարկել է Եվրասիական ապրանքափոխադրման համակարգի հայեցակարգի ձևավորումը։

«Ղազախստանի կողմից նշված ենթակառուցվածքի կառուցման աշխատանքներն արդեն ակտիվորեն ընթանում են։ Ձեռնարկված միջոցառումները դրական ազդեցություն են ունեցել ԵԱՏՄ-ի փոխադարձ առևտրի վրա, որի ծավալը 9 ամսում կազմել է 52 միլիարդ դոլար ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 32,5 տոկոսով եւ 16,5 տոկոսով ՝ 2019 թվականի մինչհամավարակային ցուցանիշի համեմատությամբ»,- հավելեց Ղազախստանի վարչապետը։

Հայերեն English Русский

Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. Լարսը բաց է

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել