Գործընկերների լուրեր

Երևանում կանցկացվի «Լեզուն և ժամանակը. մասնագիտական ​​զարգացման ուղիներ» խորագրով միջոցառումը

1 րոպեի ընթերցում

Երևանում կանցկացվի «Լեզուն և ժամանակը. մասնագիտական ​​զարգացման ուղիներ» խորագրով միջոցառումը

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2021 թվականի նոյեմբերի 21-ին Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարության աջակցությամբ «Շարունակական կրթության ինստիտուտ»-ը կանցկացնի «Լեզուն և ժամանակը. մասնագիտական զարգացման ուղիներ» խորագրով միջոցառումը՝ նախատեսված խորհրդային և ռուսական բուհերի շրջանավարտների համար: Միջոցառումն անցկացվելու է «Ռուսերենը որպես պրոֆեսիոնալ ճկունության գործիք. ավանդույթներ և նորարարություններ» ֆորումի շրջանակում:

Նախագծիի գործընկերներն են Հայ-ռուսական համալսարանը և Երևանի Ռուսական տունը:

Միջոցառմանը կանցկացվի «Լեզվի անվտանգությունը և լեզվի դինամիկան» խորագրով կլոր սեղան, ինչպես նաև բաց դաս՝ « Տեքստի գաղտնիքները, տեքստը մեր շուրջը» խորագրով: Մասնակցության համար հրավիրվում են դասախոսներն ու ուսուցիչները, հումանիտար ուղղվածության ուսանողները և բոլոր նրանք, որոնք հետաքրքրված են ռուսերենով ու ռուսական մշակույթով: Յուրաքանչյուր մասնակցի կտրվի հավաստագիր:

Միջոցառումներին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալհղումով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում