Էլեկտրոնային ծառայությունը կհարկվի. Googlе, Facebook և այլ ընկերություններից առարկություն չկա

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2022 թվականի հունվարի 1-ից, առաջարկվող օրենսդրական փոփոխությունների համաձայն, էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունները պետք է վճարեն ԱԱՀ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՊԵԿ տեղեկատվական համակարգերի փոփոխությունների կառավարման և ազդեցությունների գնահատման բաժնի պետ Լուսինե Այվազյանը նշեց, որ արդեն աշխատանքներ են տարվում Հայաստանում էլեկտրոնային ծառայություններ մատուցող խոշոր միջազգային ընկերությունների հետ:

«Մենք քննարկումներ ենք անցկացրել Googlе, Facebook, Booking, Amazon, Netflix և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ասեմ, որ ոչ մի ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից հարկ վճարելու հետ կապված որևէ առարկություն չի եղել: Բոլորը հաշվառվելու պատրաստակամություն են հայտնել: Քննարկումների ժամանակ հարց է բարձրացվել համակարգը պարզ դարձնելու, դրա ավելի հարմար կիրառության հետ կապված: Նշեմ նաև, որ հարց է բարձրացվել ԱԱՀ-ի հաշվարկման համար հաշվետու ժամանակահատվածը եռամսյակը մեկը սահմանելու մասին: Քննարկվել է նաև ծառայությունների մատուցման պահը ըստ վճարման որոշելու առաջարկը»,- ասաց Լուսինե Այվազյանը:

Այս նոր փոփոխությունները կնպաստեն պետական բյուջե ուղղվող գումարների ավելացմանը: Թե տարեկան որքան գումար կմտնի բյուջե, դեռ հստակ չէ: ՊԵԿ-ը չի շտապում թիվ հնչեցնել:

Առաջարկվող օրենսդրական փոփոխություններից բացի կառավարությունը կսահմանի էլեկտրոնային ծառայությունների ամբողջական ցանկը: Օրինակ՝ կներառվեն տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցերի միջոցով գովազդային ծառայությունների մատուցումը, էլեկտրոնային հարթակների տրամադրումը, էլեկտրոնային գրքեր ընթերցելու, ֆիլմեր դիտելու ծառայությունները և այլն: ՊԵԿ հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 1 բաժնի պետ Ասանեթ Ալոյանը նշեց, որ էլեկտրոնային առևտրի մասով այս նախագծով կարգավորումներ նախատեսված չեն:

Առաջարկվող օրենսդրական փոփոխություններում կա բաղադրիչ Հայաստանի այն ռեզիդենտ կազմակերպությունների համար, որոնք էլեկտրոնային ծառայություններ են մատուցում:

«ԱԱՀ վճարող ռեզիդենտին վերաբերում է այն մասով, որ որոշ էլեկտրոնային ծառայությունների հետ կապված լինելու են հարկման առավել բարենպաստ կարգավորումներ այն առումով, որ այդ ծառայությունները, գործող կարգավորումներով հարկվում են ԱԱՀ 20% դրույքաչափով, իսկ փոփոխություններով նախատեսվում է ԱԱՀ 0% դրույքաչափի կիրառում։ Օրինակ՝ կարող եմ ասել, Հայաստանում գտնվող կազմակերպությունը, որն օնլայն կրթական ծառայություն է մատուցում դրսում, այսինքն՝ ծառայությունը ստացողը ոչ ռեզիդենտ է, ապա այն կարող է չհարկվել»,- ասաց Ասանեթ Ալոյանը:

Ինչ վերաբերում է այն ֆիզիկական անձանց, որոնք Հայաստանում էլեկտրոնային ծառայություն են մատուցում, ապա ՊԵԿ ներկայացուցիչները նշեցին, որ իրենց մասով որևէ հարկային պարտավորություն չկա: Ինչպես աշխատել, այնպես էլ կարող են շարունակել աշխատել:

Հայերեն English Français

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան