Տնտեսություն

Ռուսաստանը կարևորում է ՄԽ համանախագահների տարածաշրջան լիարժեք ձևաչափով այցելելու պրակտիկան. Զախարովա

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը կարևորում է ՄԽ համանախագահների տարածաշրջան լիարժեք ձևաչափով այցելելու պրակտիկան. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով շարունակել ջանքերը տարածաշրջանի առաջ ծառացած խնդիրները լուծելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը լայն միջազգային աջակցություն ունի, ինչպես որ նշված է Ռուսաստանի արտգործնախարարության ընթացիկ տարվա նոյեմբերի 9-ի հայտարարությունում: Կարևոր ենք համարում եռյակի գծով նախևառաջ շարունակել ջանքերը տարածաշրջանի առաջ ծառացած սոցիալ-տնտեսական և մարդասիրական խնդիրների լուծման համատեքստում»,-ասել է Զախարովան

Նա հիշեցրել է Մինսկի խմբի հովանու ներքո Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում սեպտեմբերի 24-ին կայացած հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև:

«Ներկայում եռյակը նախապատրաստվում է կոնտակների մի շարք եվրոպական մայրաքաղաքներում: Կարևոր ենք համարում հնարավորինս արագ վերականգնել եռյակի՝ այս տարածաշրջան լիարժեք ձևաչափով այցելելու պրակտիկան»,- ասել էՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում