Տնտեսություն

Բիթքոյնի արժեքն առաջին անգամ գերազանցել է 68 հազար դոլարը

1 րոպեի ընթերցում

Բիթքոյնի արժեքն առաջին անգամ գերազանցել է 68 հազար դոլարը

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բիթքոյնի արժեքն առեւտրաշրջանի ընթացքում աճել Է 4,69 տոկոսով եւ հասել 68,230 հազար դոլարի նշագծին: Այդ մասին են վկայում Coindesk պորտալի տվյալները Երեւանի ժամանակով 07:44-ի դրությամբ, տեղեկացնում Է «Արմեպրես»-ը:

Այսպիսով, գաղտնարժութի գինը կրկին նորացրել Է պատմական առավելագույնը:

Երեւանի ժամանակով 07:50-ի տվյալներով՝ բիթքոյնն արագացրել Է աճը մինչեւ 4,82 տոկոս եւ գտնվել 68,354 հազար դոլարի մակարդակում: Բիթքոյնը համանուն գաղտնարժույթի ապակենտրոնացված համակարգ Է բլոկչեյն տեխնոլոգիայի հիման վա, որը կարող Է «ձեռք բերել» (Էմիսիա կատարել) ցանկաած օգտատեր - համակագի մասնակից:

Դրա համար անհրաժեշտ Է ստեղծել համակարգի նոր բլոկներ: Համակարգի հայեցակարգը հրապարակվել Է 2008 թվականի նոյեմբերին Սատոսի Նակամատո կեղծանվամբ դրա հեղինակի (հնարավոր Է հեղինակների կոլեկտիվի) կողմից: Բիթքոյնի ժողովրդականության առավելակետը նկատվել Է սոսկ վերջին տարիներին:

Բիթքոյնի Էմիսիան բնական կերպով սահմանափակված Է, ներկայումս բիթքոյնների մեծ մասն արդեն «ձեռք Է բերված», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում