Պատվաստումների առաջիկա գործընթացի առանցքում լինելու են բարձր տարիքի անձինք և քրոնիկ հիվանդները. նախարար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատը մարդաշատ է, բավական ակտիվ է անցնում Պատվաստումների օրը: Միաժամանակ գործող պատվաստումային 4 կետերում մեկ ժամում 6 տասնյակից ավելի մարդ պատվաստվել է, հերթագրվել է շուրջ 300 հոգի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, միջոցառմանը ներկա է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, առողջապահության ոլորտի մասնագետներ, որոնք հետևում են պատվաստումների գործընթացին: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ նման հանրային նախաձեռնությունները մեծ նշանակություն ունեն, ու պատվաստողների թիվը օրեցօր ավելանում է:

«Պատվաստվողների թիվն օրեցօր աճում է և մենք պետք է ամեն ինչ անենք, որ օր առաջ հնարավորինս շատ քաղաքացիներ պատվաստվեն: Ցավոք, մենք հետևում ենք, թե օրը քանի մարդ է մահանում մի հիվանդությունից, որը հնարավոր է կանխարգելել, որի ընթացքը հնարավոր է մեղմ անցկացնել: Առաջիկա շաբաթների աշխատանքի թիրախային խումբը լինելու են 65 և բարձր տարիքի քաղաքացիները և քրոնիկ հիվանդություններով տառապող անձինք: Հորդորում եմ մեր տատիկ, պապիկներին, խնդրում եմ, մի սպասեք, օր առաջ պատվաստվեք»,-ասաց Անահիտ Ավանեսյանը:

«Եկեք պատվաստվենք» խորագրով միջոցառումն անցկացվում է Հայաստանի տարբեր քաղաքներում և առաջիկայում այն շարունակական է լինելու: Նոյեմբերի 7-ին ժամը 11:00-ին, Երևանի «Հիլլս» սպորտային համալիրում տեղի կունենա «Պատվաստումների օր»՝ ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ: Միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանը առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, ձևավորել հանրային բարձր գիտակցություն՝ պատվաստման կարևորության վերաբերյալ:

Նոյեմբերի 7-ին մայրաքաղաքում գործող շարժական պատվաստումային կետերը չեն գործելու, ամբողջ պատվաստումային գործընթացն իրականացվելու է «Հիլլս» սպորտային համալիրում:

Պատվաստումների միջոցառումն ավելի վաղ մեկ անգամ ևս անցկացվել է Երևանում: Նման միջոցառում անցկացվել է նաև Գյումրիում:

Հայաստանում հասանելի է «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Սինոֆարմ», «Մոդերնա» պատվաստանյութերը:

Հայերեն Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա