ԵԱՏՀ տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով նախարարի պաշտոնում Գեղամ Վարդանյանին կփոխարինի Վարոս Սիմոնյանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Գեղամ Վարդանյանը ՀՀ կառավարությանը հայտնել է իր լիազորությունների դադարեցման մտադրության մասին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում: Այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցմանը:

«Հոկտեմբերի 14-ին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի օրակարգում ներառվել և ընդունվել են Գեղամ Վարդանյանի՝ որպես Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամի (նախարարի) պաշտոնում լիազորությունների դադարեցման և Վարոս Սիմոնյանին նույն պաշտոնում նշանակելու վերաբերյալ որոշումները:

Վերոնշյալ որոշումները ներկայումս գտնվում են ստորագրման փուլում և ուժի մեջ կմտնեն ու կհրապարակվեն ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների ղեկավարների ստորագրումից հետո»,- ասված է փոխվարչապետի գրասենյակի տրամադրած պատասխանի մեջ:

Հայերեն English Русский

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը