Հասարակական

ՄԻՊ-ը պատվաստման հավաստագիր կամ թեստի պատասխան ներկայացնելու պահանջից բացառությունները սխալ է համարում

3 րոպեի ընթերցում

ՄԻՊ-ը պատվաստման հավաստագիր կամ թեստի պատասխան ներկայացնելու պահանջից բացառությունները սխալ է համարում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԻՊ Արման Թաթոյանը 14 օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխան կամ պատվաստման հավաստագիր ներկայացնելու պահանջից որոշ անձանց, օրինակ` նախագահի, վարչապետի, պատգամավորների, նաև ՄԻՊ-ի համար բացառություններ նախատեսելը սխալ ու անիմաստ է համարում՝ նկատելով, որ այդ անձանց մեծ մասը հիմնականում պատվաստված է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թաթոյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Արեգնազ Մանուկյանի հարցին:

Մանուկյանը հիշեցրեց, որ Առողջապահության նախարարի հրամանի համաձայն՝ հոկտեմբերի 14-ից աշխատող քաղաքացիները պետք է իրենց գործատուներին ներկայացնեն կամ պատվաստված լինելու հավաստագիր կամ ՊՇՌ թեստի պատասխան: «Սակայն, այդ որոշման մեջ կան բացառություններ, օրինակ` նախագահը, վարչապետը, համայնքի ղեկավարները, պատգամավորները, դատավորները, գլխավոր դատախազը և ՄԻՊ-ը»,-ասաց պատգամավորն ու հետաքրքրվեց, թե արդյոք ՄԻՊ-ն այդ որոշման մեջ մարդու իրավունքների խտրականության խնդիրներ չի՞ տեսնում:

Թաթոյանը նշեց, որ բացառությունները ֆիքսված են օրենքի նախագծով: «Այդ բացառությունները ես համարում եմ սխալ, կարծում եմ՝ դա խտրական մոտեցում է: Կարծում եմ, որ դա խաթարում է օրենքի իրավաչափ նպատակից բխելը: Մենք քաղաքացուն չենք կարող բացատրել, թե ինչու ենք որոշ պաշտոնյաների ազատել: Եթե նպատակը իրավաչափ հանրային առողջությունը պաշտպանելն է, ապա ավագանին ավելի շատ է մարդկանց հետ շփվում, քան ինչ-որ գերատեսչության ծառայող, որն իր աշխատասենյակում է»,-ասաց Թաթոյանն ու հավելեց, որ սա ինքը համարում է սխալ:

ՄԻՊ-ը նշեց, որ ինքը պատվասված է: Նա չի ընդունում այն պատճառաբանությունը, թե այդ մարդկանց ինչպես պետք է պատասխանատվության ենթարկել: «Ես կարծում եմ, որ այդ մարդիկ հանրային բարձր պաշտոնյաներ են, և պետք է դրվի պատասխանատվություն, և այդ մարդիկ պետք է հանրային պատասխանատվության ուժով կատարեն իրենց պարտավորությունը, ոչ թե պետք է առաջնորդվենք այդ մադկանց էլ պարտադրելու ճանապարհով»,-ասաց նա:

Թաթոյանի կարծիքով՝ օրենքով պարտավորություն սահմանել պետք է : Ըստ նրա՝ այդ բացառությունները նախատեսելու դեպքում քաղաքացուն հնարավոր չի լինի բացատրել, թե ինչու են այդ պաշտոնյաներն ազատվում:

«Ես այն ընկալումն ունեմ, որ այդ պաշտոնյաները, եթե ոչ բոլորը, ապա ճնշող մեծամասնությունը ստացել է պատվաստում: Այսինքն՝ իմաստը չկա այդ բացառությունը նախատեսելու: Հասարակության շրջանում ավելորդ անվստահության խնդիրն ենք առաջ բերում: Միասնական մոտեցում պետք է լինի: Հանրային պարտավորություն պետք է լինի, ինչ անենք, որ պաշտոնյայի նկատմամբ վարչարարություն չի կարող իրականացվել, բայց օրենքով պարտավորություն կա»,-ասաց ՄԻՊ-ը:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում