Տնտեսություն

ԵԱԶԲ-ն 1.2 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցություն կտրամադրի իր անդամ պետություններին

1 րոպեի ընթերցում

ԵԱԶԲ-ն 1.2 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցություն կտրամադրի իր անդամ պետություններին

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) այս տարի ծրագրում է 1,2 մլրդ դոլար ներդնել իր անդամ պետությունների տնտեսություններում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Reuters»-ը, այս մասին հաղորդել է ԵԱԶԲ վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը:

ԵԱԶԲ-ն, որի բաժնետոմսերը պատկանում են Ռուսաստանին եւ Ղազախստանին, ինչպես նաեւ ներկայացված է Բելառուսում, Հայաստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում, նախագծային ֆինանսավորում է իրականացնում ենթակառուցվածքային եւ արդյունաբերական նախագծերում, ինչպես նաեւ տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտներում:

Նիկոլայ Պոդգուզովը հայտարարել է, որ 2022-2026 թվականների Բանկի ռազմավարությունը նախատեսում է առնվազն 500 մլն դոլարի ընդհանուր ներդրում Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի տնտեսական նախագծերում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում