Տնտեսություն

Պետությունը նախատեսում է անցում կատարել ներդրումների վրա հիմնված տնտեսական աճի

1 րոպեի ընթերցում

Պետությունը նախատեսում է անցում կատարել ներդրումների վրա հիմնված տնտեսական աճի

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը նախատեսում է փոխել տնտեսության կառուցվածքը, սպառման վրա հիմնված տնտեսական աճից անցում կատարել ներդրումների վրա հիմնված տնտեսական աճի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ԱԺ-ում տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում կայացած բյուջետային քննարկումների ժամանակ:

2022-ի բյուջեի նախագծով Էկոնոմիկայի նախարարության ոչ գյուղատնտեսական բլոկի համար հատկացվել է մոտ 17 մլրդ դրամ գումար:

Նախարարը հիշեցրեց. «Կառավարությունն իր առջև նպատակ է դրել առաջիկա 5 տարիների ընթացքում տարեկան 7-9 տոկոս տնտեսական աճ ապահովել: Դրա համար ամենակարևոր անելիքներից մեկը, որ մենք նախատեսում ենք, տնտեսության կառուցվածքը փոխելն է և սպառման վրա հիմնված տնտեսական աճից անցում կատարելը ներդրումների վրա հիմնված տնտեսական աճի»:

Քերոբյանը նշեց, որ շատ կարևորում են ներդրումների սպասարկումն ու ուղեկցումը՝ մինչև այն պահը, երբ ներդրողները սկսեն աշխատել: Նախատեսվում է նաև որոշակի խթանող գործիքների ներդրում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում