Գյումրի համայնքն համակարգող թիվ 31 ՏԸՀ-ն  ժամը 13:00-ի դրությամբ ստացել է մեկ ահազանգ

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում ընթացող ՏԻՄ ընտրությունները համակարգող թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովն ահազանգ է ստացել է թիվ 31/53 տեղամասի մոտ առկա կուտակումների մասին:

Թիվ 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը «Արմենպրես»-ին վստահեցրեց՝ տեղամասի տարածքում մեքենաների կուտակումները կապ չունեն ընտրությունների հետ: «Ահազանգը մենք ստացել ենք ու շտապել տեղամաս, տարածքում մեքենաներ եղել են, բայց պարզվեց, որ դա ընտրության հետ ընդհանրապես կապ չունի. այդ տեղամասում հավատացյալների հավաքատեղի կա, իսկ այսօր կիրակի է ու իրենց հերթական հավաքն է»,- նշեց Տիգրան Ղազարյանը:

Արձագանքելով մեր այն հարցին, թե կուտակումներ նկատվել են նաև Նորավան թաղամասում, պատասխանատուն նշեց, որ իրենք այլ բողոքներ ժամը 13:00-ի դրությամբ չեն ստացել:

Գյումրի համայնքում համամասնական ընտրություններ են (առավելագույն ձայներ հավաքած քաղաքական ուժի ցուցակը գլխավորող թեկնածուն կդառնա համայնքի ղեկավար), որտեղ պայքարի մեջ են «Հայրաքաղաք» կուսակցությունների դաշինքը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, «Գյումրին կռնա՜» կուսակցությունների դաշինքը, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, «Թասիբով» կուսակցությունների դաշինքը և «Ապրելու երկիր» կուսակցությունը։

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել