Սպորտ

Ըմբիշ Մալխաս Ամոյանը կպայքարի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Մալխաս Ամոյանը կպայքարի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը կպայքարի աշխարհի չեմպիոնի կոչման համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընթացող աշխարհի առաջնության 72 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Հայաստանը ներկայացնող Մալխաս Ամոյանը Իրանից ներկայացուցիչ Մոհամմադ Ռեզա Հոջատոլահ Մոխթարինի հետ և առավելության հասավ 10։6 հաշվով:

Ամոյանն աշխարհի չեմպիոնի տիտղոսի համարա կպայքարի Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կուտուզովի հետ: Գոտեմարտը կկայանա հոկտեմբերի 8-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում