Տնտեսություն

Գազի գինը Եվրոպայում նոր ռեկորդ է սահմանել

1 րոպեի ընթերցում

Գազի գինը Եվրոպայում նոր ռեկորդ է սահմանել

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազի ֆյուչերսների գները Եվրոպայում հասել են նոր ռեկորդային նշագծի՝ հազար խորանարդ մետրի դիմաց առաջին անգամ գերազանցելով 1200 դոլարը: Այդ մասին վկայում են ICE Futures-ի սակարկությունների տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը, ըստ TTF հոլանդական ինդեքսի, այսօրվա սակարկությունների բացումից արդեն մի քանի րոպե անց գերազանցել Է հազար խորանարդ մետրի դիմաց ռեկորդային 1200 դոլարը: Սակարկությունների մեկնարկի առավելագույնը կազմել Է 1228,8 դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում