Հասարակական

Հայ բժիշկը՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր

1 րոպեի ընթերցում

Հայ բժիշկը՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոբելյան կոմիտեն բժշկագիտության բնագավառում 2021 թվականի մրցանակը շնորհել Է գիտնականներ Դեւիդ Ջուլիուսին եւ Արտեմ Պատապուտյանին, որոնք ուսումնասիրել են, թե ինչպես են կենդանի օրգանիզմները զգում ջերմությունը,«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նրանք ժամանակին հայտնաբերել են մոլեկուլներ, որոնք արձակում են կենսաքիմիական ռեակցիաներ, որոնք հանգեցնում են տաքության, ցրտի կամ հպումների զգացման:

Պատապուտյանը ծնվել Է 1967 թվականին, Լիբանանի մայրաքաղաք Բեյրությում, իսկ այնուհետեւ տեղափոխվել Է Լոս Անջելես: Այնտեղ նա ատենախոսություն Է պաշտպանել Կալիֆորնիայի Փասադենայի Տեխնոլոգիական ինստիտուտում: Այժմ գիտնականն աշխատում Է Կալիֆորնիայում Լա Հոյայի Scripps Research ամերիկյան ոչ առեւտրային բժշկագիտական հետազոտական կենտրոնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Ջուլիուսը ծնվել Է 1955 թվականին, Նյու Յորքում, դոկտորական աստիճան Է ստացել 1984 թվականին Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանում, իսկ հետագայում տեղափոխվել Է Սան Ֆրանցիսկո, որտեղ եւ աշխատում Է մինչ օրս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում