Տնտեսություն

Սեւանա լճի մակարդակը նվազել է 10 սանտիմետրով

1 րոպեի ընթերցում

Սեւանա լճի մակարդակը նվազել է 10 սանտիմետրով

ԳԱՎԱՌ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեւանա լիճը 2021 թվականի սեպտեմբերի 28-ին ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 54 սանտիմետր բարձրության վրա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, արձանագրված նիշը 10 սանտիմետրով պակաս է նախորդ տարվա նույն օրվա նիշից։ Նույն օրվա դրությամբ ոռոգման նպատակներով Սեւանա լճից 2021 թվականի ընթացքում բաց է թողնվել 227 միլիոն խորանարդ մետր ջուր։ Արփա-Սեւան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սեւանա լիճ է տեղափոխվել 139 միլիոն 837 հազար խորանարդ մետր ջուր։

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում