Տնտեսություն

Զբոսաշրջության ոլորտում ունենք 30 տոկոսի աճ. նախարար

1 րոպեի ընթերցում

Զբոսաշրջության ոլորտում ունենք 30 տոկոսի աճ. նախարար

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախորդ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների համեմատ զբոսաշրջության ոլորտում արձանագրվել 30 տոկոս աճ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստից հետո հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Մինչև օգոստոսի վերջը Հայաստան է եկել 488 հազար տուրիստ, իսկ օգոստոսին 143 հազար: Դա նշանակում է, որ անցած տարվա համեմատ ունենք 30 տոկոսի աճ: Ես ենթադրում եմ, որ մինչև տարեվերջ մենք մեկ մլն-ից ավելի տուրիստ կունենանք: Պլանավորված էր 1,2 մլն»,- ասաց նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում