Հասարակական

ԵՄ-ն պատրաստակամ է շարունակել մեծածավալ աջակությունը ՀՀ դատաիրավական բարեփոխումներին

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն պատրաստակամ է շարունակել մեծածավալ աջակությունը ՀՀ դատաիրավական բարեփոխումներին

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության ոլորտում Հայաստանը հստակ առաջընթաց է գրանցել նաև ԵՄ շոշափելի աջակցության շնորհիվ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեպտեմբերի 7-ին հայտարարել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպանԱնդրեա Վիկտորինի հետ հանդիպման ժամանակ։

Արդարադատության նախարարության տեղեկացմամբ՝ Անդրեասյանը վերահաստատել է ՀՀ կառավարության նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին և օրենքի գերակայությանն ու հպարտությամբ ընդգծել, որ ԵՄ-ն արդեն երկար տարիներ Հայաստանի առանցքային գործընկերն է արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումների հարցում։

«Դեսպան Վիկտորինը շնորհավորել է Կարեն Անդրեասյանին նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, կարևորել Հայաստանում 2021 թվականին անցկացված ժողովրդավարական ընտրություններն ու պատրաստակամություն է հայտնել շարունակել ԵՄ մեծածավալ աջակցությունը՝ ուղղված դատաիրավական ոլորտի բարեփոխումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, նաև ոստիկանության բարեփոխումների ընթացքին ու Հայաստան-ԵՄ ձևավորված համագործակցության լավ ավանդույթներն էլ ավելի խորացնելու պատրաստակամություն են հայտնել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում