Հայերն Իրաքում գնահատված ժողովուրդ են. Ֆուադ Հուսեյնը հանդիպել է Իրաքում ՀՀ դեսպանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը սեպտեմբերի 5-ին հանդիպել է Իրաքի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնին։

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ն, այդ մասին նշված է Իրաքում Հայաստանի դեսպանատան պաշտոնական կայքում:

Հուսեյնը կատարված արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել Հայաստանի դեսպանին՝ հաջողություն մաղթելով դիվանագիտական հետագա ծառայության մեջ: Նաև ընդգծել է, որ Հր․Փոլադյանի ջանքերով Էրբիլում բացվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, Հայկական մշակութային տունը, մի շարք երկողմ այցեր են տեղի ունեցել՝ շեշտելով, որ վերջին տարիներին երկկողմ հարաբերությունների զարգացման առումով արդյունավետ աշխատանք է իրականացվել։

«Հայերն Իրաքում գնահատված ժողովուրդ են և մշտապես գտնվում են ապահով ձեռքերում»,- հանդիպման ընթացքում այս կերպ է հայերի մասին արտահայտվել Իրաքի փոխվարչապետ,ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնը:

Իրաքում ՀՀ դեսպանը ևս շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և գնահատանքի խոսքերի համար: Դիվանագետն, առիթից օգտվելով, շնորհավորել է Իրաքի կառավարության նախաձեռնությամբ Բաղդադում օգոստոսի 28-ին տեղի ունեցած համագործակցության և գործընկերության Բաղդադի գագաթաժողովի անցկացման կապակցությամբ։

Հայերեն العربية English Русский Türkçe

Մունդիալ-2026. Պորտուգալիան չկարողացավ հաղթել Կոնգոյին

Thales-ը և BooTech-ը հայտարարել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանն ուղղված գործընկերության մասին

Թրամփի կարծիքով՝ Իսրայելը պետք է Լիբանանի հարցում մեղմ դիրքորոշում ցուցաբերի

Մակրոնի հավաստմամբ՝ Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն որոշակի պահի պետք է վերադարձնի Իրանի սառեցված ակտիվները

Բուլղարիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ պատգամավոր Գալին Դուրևի հետ

Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում

Լեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով