Թուրքագետի խոսքով՝ էրդողանի հայտարարություններին հավատալը ֆանտաստիկայի ոլորտից է

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքագետ Հակոբ Չաքրյանը չի հավատում Թուրքիայի նախագահի այն խոսքերին, թե Անկարան պատրաստ է աշխատել Հայաստանի հետ հարաբերությունները աստիճանաբար կարգավորելու ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում թուրքագետը կարծիք հայտնեց, որ Թուրքիան առաջվա պես շարունակում է իր թշնամական և նախապայմանների վրա հիմնված քաղաքականությունը Հայաստանի հանդեպ, և այդ հարցում, ըստ էության, ոչինչ չի փոխվել: Հետևաբար, այս իրավիճակում կարծել,թե Անկարան գործնական քայլեր կանի Երևանի հետ հարաբերությունների կարգավորման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման ուղղությամբ, Չաքրյանի կարծիքով՝ ֆանտաստիկայի ոլորտից է:

«1991-ից ի վեր Թուրքիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար երեք նախապայման է առաջադրել, որոնք անհարիր են միջազգային պրակտիկայում: Դրանցից մեկը՝ չհիշատակել 1915-ի մասին, երկրորդ՝ ստիպել սփյուռքահայությանը, որ դադարեցնեն Թուրքիայի դեմ ուղղված իրենց գործունեությունը, այսինքն՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերը, և երրորդ՝ ստիպել արցախահայությանը, որ ընդունի Ադրբեջանի գերիշխանությունը: 1991 թվականից ի վեր բազմաթիվ կառավարություններ են փոխվել, նախապայմանները մնացել են նույնը, պարզապես ձևակերպումներն են փոխվել: Այսինքն՝ մտածել, որ Էրդողանը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատի, իրատեսական չէ», - ասաց Հակոբ Չաքրյանը:

Թուրքագետի կարծիքով՝ Թուրքիան իրական ցանկություն չունի դիվանագիտական հարաբերություններ հաստատելու Հայաստանի հետ պանթուրքիստական իր «վաղեմի երազանքի» պատճառով, որն է՝ Մեղրիով կապվել Ադրբեջանի հետ:

«Քանի դեռ այդ առաջադրանքը չի իրականացել՝ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ չի հաստատի», - կարծում է Չաքրյանը:

Մասնագետի խոսքով՝ ըստ էության, ոչինչ չի փոխվել Հայաստանի հանդեպ Թուրքիայի թշնամական քաղաքականության մեջ, որը նախորդ տարի ամենավառ կերպով դրսևորվեց Արցախի դեմ սկսված պատերազմում Ադրբեջանին ցուցաբերված ռազմական ու քաղաքական անվերապահ աջակցությամբ:

«Թուրքիան առաջվա պես շարունակում է խրախուսել Ադրբեջանին: Ժամանակին, երբ Դավութօղլուն արտգործնախարար էր, «բոլոր հարևանների հետ առկա հակասությունները զրոյականի» հասցնելու քաղաքական կուրս էր վերցրել: Բայց այսօր Թուրքիան չունի մի հարևան, թերևս բացառությամբ Վրաստանի, որի հետ չունենա խնդիրներ: Այսինքն՝ «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը վերածվել է «զրո հարևան առանց խնդիրների»: Ի՞նչ եք կարծում՝ այս պայմաններում Հայաստանի հետ ինչպե՞ս պիտի վարվի, երբ նույնիսկ արաբական երկրների հետ չի կարողանում նորմալ հարաբերություններ պահպանել: Հետևաբար, Էրդողանի ասածներին հավատալը ավելի քան ֆանտաստիկա կլինի»,- ասաց Հակոբ Չաքրյանը:

Օգոստոսի 18-ին հրապարակվեց ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագիրը, որի «Արտաքին քաղաքականություն» բաժնում կա ենթակետ նաև հայ-թուրքական հարաբերությունների մասին: Ծրագրից պարզ է դառնում, որ այս հարցում Հայաստանի կառավարությունը մնում է իր նույն դիրքորոշմանը՝ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը առանց նախապայմանների:

Օգոստոսի 26-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թուրքիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե Արցախյան վերջին պատերազմից հետո տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ առաջընթացի նոր հնարավորություններ են ստեղծվել, և եթե «Հայաստանը դրականորեն արձագանքի այդ հնարավորություններին», Թուրքիան էլ կանի անհրաժեշտ քայլեր:

Օգոստոսի 27-ի կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ տարածաշրջանային խաղաղության տեսանկյունից որոշակի դրական հրապարակային ազդակներ կան Թուրքիայի կողմից:«Մենք այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանենք»,- ասել էր ՀՀ վարչապետը։

Օգոստոսի 29-ին լրագրողներից մեկը հետաքրքրվել է՝ ինչպե՞ս է Անկարան արձագանքում Հայաստանի վարչապետի հայտարարությանը, ինչին ի պատասխան Էրդողանն ասել է, որ Թուրքիան պատրաստ է աշխատել Հայաստանի հետ հարաբերություններն աստիճանաբար կարգավորելու ուղղությամբ՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման հիման վրա: Միաժամանակ Էրդողանը ակնարկել է, թե «անցյալի պատմությունը չպետք է թշնամանքի աղբյուր լինի»:

«Միակողմանի մեղադրանքների փոխարեն պետք է գերակշռեն հեռանկարային, իրատեսական մոտեցումները: Մենք կարող ենք աշխատել աստիճանաբար կարգավորել մեր հարաբերությունները Հայաստանի կառավարության հետ, որը հայտարարել է, որ պատրաստ է շարժվել այս ուղղությամբ: Այժմ մենք պետք է խաղաղությունն ու կայունությունը դարձնենք մշտական և պայմաններ ապահովենք տնտեսական զարգացման և տարածաշրջանային համագործակցության համար: Եթե նույնիսկ կան տարաձայնություններ՝ հարևանների հետ հարաբերությունները պետք է զարգացնել տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը հարգելու հիման վրա»,- ասել է Էրդողանը։

Արամ Սարգսյան

Հայերեն English Русский Türkçe

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը