Տնտեսություն

ՀՀ-ում 2021 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է արտահանման 23 տոկոս աճ․ հետազոտություն

3 րոպեի ընթերցում

ՀՀ-ում 2021 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է արտահանման 23 տոկոս աճ․ հետազոտություն

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում, ըստ Եվրասիական փորձագիտական ակումբի 7-րդ ընթացիկ տնտեսագիտական հետազոտության, 2021 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է արտահանման 23 տոկոս աճ։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած «Հայաստանի տնտեսությունը 2021 թվականի առաջին կիսամյակում ԵԱՏՄ անդամակցության համատեքստում» թեմայով ասուլիսին, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը նշեց, որ փոքր տնտեսություն ունեցող երկրի տնտեսական աճն ապահովում է արտահանումը։

«2021 թվականին նախորդ տարվա համեմատ գրանցվել է արտահանման 23 տոկոս աճ, սակայն այդ ամենը հիմնականում ապահովված է եղել արտաքին գործոնների շնորհիվ։ Ներքին գործոնները շարունակում են մնալ թանկ և ոչ արդյունավետ։ Դեպի Ռուսաստան արտահանումն աճել է 35 տոկոսով, դեպի Ղազախստան արտահանումը՝ 2 անգամ։ 47 տոկոսով աճել է գունավոր մետաղների հումքի արտահանումը, ինչը պայմանավորված է նրանով, որ արտաքին շուկայում 1 տոննա պղնձի գինն աճել է 6․6 հազար դոլարից մինչև 9․5 հազար դոլար։ Ալկոհոլային խմիչքների արտահանումը 2019 թվականի համեմատ կրճատվել է, շատ վատ ցուցանիշ ունենք նաև թեթև արդյունաբերության արտահանման առումով, ինչը 2018 թվականի համեմատ այս տարի կրճատվել է 2 անգամ՝ 4․6 տոկոսով»,- նշեց Թավադյանը։

Նրա խոսքով՝ ներմուծման առումով ՀՀ-ում նկատվում են դրական միտումներ՝ հիմնականում մեծացել է տարբեր տեսակի վառելանյութերի ներկրումը։

«Զբոսաշրջության ոլորտում ունենք շատ ցածր ցուցանիշ։ Մենք լուրջ խնդիր ունենք տնտեսական կառավարման վերափոխման առումով»,- ասաց Թավադյանը։

Խոսելով արտասահմանից հնարավոր ներդրումների մասին՝ տնտեսագետը շեշտեց, որ Հայաստանում բոլոր ձեռնարկությունները Փակ բաժնետիրական ընկերություններ են և անհայտ է, թե ներդրողն ինչ պետք է անի այդ պարագայում, արդյոք պետք է զրոյից սկսի՝ սեփական ուժերով։

«Ներդրումների առումով մեր երկրում բացակայում է ուղեցույցը։ Այս խնդիրը դեռևս լուծված չէ, և դրա մասին մեր կառավարությունը շատ լրջորեն պետք է մտածի։ ՀՀ-ում էլ հարկերն ավելի բարձր են, քան օրինակ հարևան Վրաստանում։ ԱԱՀ-ն Հայաստանում 20 տոկոս է, իսկ Վրաստանում՝ 18, եկամտահարկը ՀՀ-ում՝ 22 տոկոս, Վրաստանում՝ 20, շահութահարկը ՀՀ-ում՝ 18, իսկ Վրաստանում 15 տոկոս է»,- ընդգծեց տնտեսագետը և հավելեց, որ ներդրողներին պետք է գրավել բարեփոխումների միջոցով։

Մինչև տարեվերջ Հայաստանի տնտեսությունը կշարունակի զարգանալ նույն տեմպերով, եթե արտաքին գործոնները մնան անփոփոխ. տնտեսագետ

Տնտեսություն

Մինչև տարեվերջ Հայաստանի տնտեսությունը կշարունակի զարգանալ նույն տեմպերով, եթե արտաքին գործոնները մնան անփոփոխ. տնտեսագետ

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյումրիում էր

Տնտեսություն

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյումրիում էր

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

Տնտեսություն

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Նավթի գները նվազել են - 26-07-24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են - 26-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում