Հասարակական

ՀՀ նախագահի աշխատակազմի ֆինանսավորմամբ արցախցի երեխաները հանգստանում են Լոռիում

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահի աշխատակազմի ֆինանսավորմամբ արցախցի երեխաները հանգստանում են Լոռիում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահի աշխատակազմը շարունակում է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված ընտանիքների համար իրականացնել տարբեր բնույթի սոցիալական աջակցության ծրագրեր:

«Արմենպրես»-ի փոխանցմաբ՝ այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից՝ մանրամասնելով, որ Արցախի Հանրապետության Շուշիի, Հադրութի, Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններից տեղահանված արցախցի ընտանիքների 64 երեխա Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ֆինանսավորմամբ (ավելի քան 3 մլն դրամ) օգոստոսի 24-30-ը հանգստանում է Լոռու մարզի Վահագնաձոր համայնքում գտնվող «Գուգարք» ճամբարում:

7-օրյա հանգստից բացի արցախցի երեխաների համար կազմակերպվում են նաև ճանաչողական էքսկուրսիաներ:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում