Տնտեսություն

Վարչապետը կարևորեց տարեցտարի ինտենսիվ այգիների 1 000 հեկտարով ավելացումը

1 րոպեի ընթերցում

Վարչապետը կարևորեց տարեցտարի ինտենսիվ այգիների 1 000 հեկտարով ավելացումը

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գյուղատնտեսական ոլորտի ապագան ինտենսիվ գյուղատնտեսությունն է, որտեղ ամեն ինչ պլանավորված է:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինտենսիվ գյուղատնտեսությունը գյուղատնտեսության ոլորտում Կառավարության առաջնահերթություններից է լինելու: Կառավարության ծրագրում և կուսակցության նախընտրական ծրագրում արձանագրել ենք, որ մենք յուրաքանչյուր տարվա ընթացքում ինտենսիվ այգիները պետք է ավելացնենք 1 000 հեկտարով»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը պարզաբանեց, թե ինչի մասին է խոսքը: Նրա խոսքով` կառավարությունն այգիներ չի հիմնադրելու: Կառավարությունն իր զարգացման ծրագրերի գործիքակազմով խթանելու է ինտենսիվ այգիների հիմնումը:

Վարչապետը նշեց նաև, որ առաջիկա 5 տարիներին ներդրվելու է գյուղատնտեսության ոլորտի ամբողջական ապահովագրման համակարգը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում