Հասարակական

Նախնական տեղեկություններով՝ ավագ լեյտենանտը մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում. ՊՆ

1 րոպեի ընթերցում

Նախնական տեղեկություններով՝ ավագ լեյտենանտը մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Արթուր Բորիսի Դավիդյանն օգոստոսի 22-ին, ժամը 21։00-ի սահմաններում, առանց վերադաս հրամանատարության թույլտվության, դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, ինչից որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է։

«Նախնական տեղեկություններով՝ ավագ լեյտենանտ Դավիդյանը վատ տեսանելիության պայմաններում մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:

Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, ռուսական կողմի միջնորդությամբ քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական կողմում հայտնվելը հաստատելու ուղղությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում