Վաշինգտոնը ձեռնարկելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի վերագործարկմանը. Շահան Գանտահարյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն անդրադարձել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի այն հայտարարությանը, թե «Ղարաբաղում վերջին պատերազմի հետևանքները հաղթահարված չեն, իսկ հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ դեռևս լուծված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Շահան Գանտահարյանը նախ նշել է, որ դեսպանի այդ հայտարարությունը վերաբանաձևումն է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական մոտեցումների։

«Այս տեքստով ասվում է, որ Վաշինգտոնը վերաձեռնարկելու է Մինսկի խմբի ձեւաչափի վերագործարկմանը և այս առումով հակամարտության կարգավորումը պայմանավորում է անպայման ԱՄՆ-ի դերակատարության ընդգծմամբ։ Երկրորդ՝ պատերազմի հետեւեանքների հաղթահարված չլինելը հաստատելով՝ դեսպանը ակնարկում է հիմնականում ռազմագերիների վերադարձի առկախման մասին։ Հետեւանքների վերացումը անմիջական հասկացությամբ առնչվում է նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի 8-րդ կետին։ Իսկ 8-րդը ամենաանմիջական առնչությունն ունի պատերազմի հետեւանքների հաղթահարման, այսինքն՝ աճյունների եւ ռազմագերիների փոխանակման հետ, ինչը տապալում է Բաքուն»,- ասել է Գանտահարյանը:

«Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագրի կարծիքով` հայտարարության մեջ նաև երանգային ենթատեքստ կա։

«Երբ ասվում է հակամարտությունը կարգավորված չէ, հետեւաբար չի լուծվել կարգավիճակի հարցը, դա ենթադրում է, որ նախ պետք է բանակցել ու ճշտել Արցախի կարգավիճակի խնդիրը, ապա նոր անցնել սահմանազատման եւ սահմանագծման։ Կամ էլ կարգավիճակի ճշտումի խնդիրը տարանջատել սահմանազատման-սահմանագծման գործընթացներէն։ Այստեղ արդեն որոշակի անհամատեղելիություն կա Վաշինգտոնի եւ Անկարա-Բաքու միացեալ կողմի ընկալումների միջեւ»,- եզրափակել է Գանտահարյանը:

Հայերեն Русский Türkçe

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը