Վեհափառ Հայրապետի մասնավոր ցանկությամբ նրա հոբելյանը չի նշվելու և որևէ միջոցառում չի իրականացվելու

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի մասնավոր ցանկությամբ նրա հոբելյանական 70-րդ տարեդարձը չի նշվելու և որևէ միջոցառում չի իրականացվելու: Այս մասին, Վեհափառ Հայրապետի 70-ամյակի առիթով նախատեսվող միջոցառումների վերաբերյալ հարցմանն ի պատասխան, «Արմենպրես»-ին հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ ավագ քահանա Մելիքյանը:

«Օգոստոսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տարեդարձն է, լրանում է Հայրապետի ծննդյան 70-ամյակը, սակայն, ելնելով բոլորին հայտնի հանգամանքներից, Վեհափառ Հոր մասնավոր ցանկությամբ հոբելյանը չի նշվելու և որևէ միջոցառում չի իրականացվելու»,- նշել է նա՝ հավելելով, որ «Ամենայն Հայոց Հայրապետն այս առիթով իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է հղում համայն մեր ժողովրդին և աղոթում Հայաստան և Արցախ հայրենի մեր աշխարհի խաղաղության, ապահով և անվտանգ կյանքի համար»։

Վահրամ ավագ քահանա Մելիքյանի տեղեկացմամբ՝ ներկայումս Ամենայն Հայոց Կաթողիկոսը ճամփորդում է, Նորին Սրբությունը Մայր Աթոռի ծրագրերին առնչվող այցերով եղել է Շվեյցարիայում և Ավստրիայում։ «Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Շվեյցարիայում հանդիպում է ունեցել Ասորի Ուղղափառ Եկեղեցու և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Մորան Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ի և Ավստրիայում՝ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու՝ Վիեննայի կարդինալ Քրիստոֆ Շյոնբորնի հետ։ Աշխատանքային հանդիպումներին հաջորդած իր արձակուրդային օրերից հետո Վեհափառ Հայրապետն օգոստոս 25-ին կվերադառնա Մայր Աթոռ»,- հայտնել է նա։

Հայերեն Русский

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով