Տնտեսություն

Փաշինյանն ընդգծել է ԵԱՏՄ-ում գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման կարևորությունը

1 րոպեի ընթերցում

Փաշինյանն ընդգծել է ԵԱՏՄ-ում գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՏՄ-ի շրջանակներում գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի նորմատիվային բազայի ստեղծումը ինտեգրացիոն միության զարգացման առանցքային բաղադրիչներից է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում ունեցած ելույթում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք համոզված ենք, որ Միության արդյունավետ զարգացման առանցքային բաղադրիչներից մեկը հետևողական և թափանցիկ աշխատանքն է, որն ուղղված է գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի նորմատիվային բազայի ստեղծմանը: Էներգետիկ ներուժի արդյունավետ օգտագործումը կարող է պատասխան լինել շատ մարտահրավերների՝ նպաստելով էներգետիկ անվտանգության ամրապնդմանը և մեր երկրների տնտեսությունների կայուն զարգացմանը»,- ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը բավարարված է այն նշանակալի աշխատանքով, որ իրականացրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և ԵԱՏՄ անդամ երկրների լիազոր մարմինները՝ գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հարցերում: «Հույս ունենք շարունակել կառուցողական աշխատանքը՝ հիմնված փոխըմբռնման և ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների շահերի վրա»,- նշել է ՀՀ վարչապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում