Հասարակական

Շիրակի մարզում կներդրվի երթուղային միասնական ցանց

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում կներդրվի  երթուղային միասնական ցանց

ԳՅՈՒՄՐԻ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում կներդրվի երթուղային միասնական ցանց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության որոշմամբ սպասարկման մեկ օպերատոր ունեցող միասնական երթուղային ցանց պետք է ունենան բոլոր մարզերը: Նմանատիպ ցանց արդեն գործում է Արմավիրի մարզում: Ըստ այդ որոշման Շիրակում ներմարզային ու միջմարզային ուղևորափոխադրումներն իրականացնելու է մեկ ընկերություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը Շիրակի մարզի նոր երթուղին մշակված է: Այս պահին Շիրակի մարզում գործում է 14 ընկերություն, որոնք սպասարկում են 51 ներմարզային ու 16 միջմարզային երթուղի: Նոր որոշման համաձայն` այս ընկերությունների տրանսպորտային միջոցները շահագործումից դուրս կգան: «Ներկա պահին շահագործվող ոչ մի տրանսպորտային միջոց չի բավարարում որոշմամբ սահմանված կարգի պահանջներին: Մենք պարտադրված պահանջ ունենք՝ երթուղային ցանցում կիրառել մինչև 25 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոց և ամենաքիչը մինչև 10 տարվա շահագործմամբ: Այսինքն` նոր երթուղային ցանցում աշխատելու են 18-25 տեղանոց տրանսպորտային միջոցներ, որոնք ավտոբուսներ են և միկրոավտոբուսային երթուղիները ամբողջությամբ վերանում են»,-նշեց Խաչատուր Խնձրցյանը` հավելելով, որ միասնական ցանցի ստեղծմամբ, մարզի բոլոր համայնքներում ուղևորափոխադրումների խնդիրը կլուծվի:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում