Հասարակական

ԲԴԽ-ն մերժեց Դավիթ Գրիգորյանին պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը

1 րոպեի ընթերցում

ԲԴԽ-ն մերժեց Դավիթ Գրիգորյանին պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհուրդը մերժեց Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի միջնորդությունը (խմբ. Միջնորդությունը ներկայացնելու պահին կատարել է Արդարադատության նախարարի պարտականությունները):

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, որոշումն հրապարակեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմող կողմը հիմք է ընդունել կայքերից մեկում հրապարակված հարցազրույցը դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ, որտեղ նա խոսել էր Սահմանադրական դատարանի կողմից ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչելու որոշման մասին:

Դավիթ Գրիգորյանը եղել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը քննող դատավորը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում