Հասարակական

Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Օրբելու փողոցում

1 րոպեի ընթերցում

Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Օրբելու փողոցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 12-ին Օրբելու փողոցում հայտնաբերվել և Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել 34-ամյա Վիրաբ Ղ.-ն, որը օգոստոսի 5-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում