Ստանիսլավ Զասը հիմնարար սպասելիքներ ունի ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը գոհ է Երևանում հայ գործընկերների հետ ունեցած աշխատանքային հանդիպումներից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ստանիսլավ Զասը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իր երկօրյա այցի առաջին օրը՝ օգոստոսի 9-ին տեղի ունեցած աշխատանքային հանդիպումները անցել են շատ արդյունավետ և ամենակարևորը՝ վսահության ու անկեղծության մթնոլորտում:

«Իհարկե, քննարկել ենք այն իրավիճակը, որը ստեղծվել է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում և առաջին հերթին այստեղ՝ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում: Քննարկել ենք այս տարվա միջոցառումների ընթացքը և խոսել առաջիկայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի նախապատրաստման մասին», - ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ հավելելով, որ այսօր՝ օգոստոսի 10-ին, տեղի կունենա իր հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ստանիսլավ Զասը ակնկալում է, որ կողմերը կփոխանակվեն ստեղծված իրավիճակի վերաբերյալ գնահատականներով և կքննարկեն ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հետ կապված հարցերը:

Գլխավոր քարտուղարն ասել է, որ հիմնարար սպասելիքներ ունի ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունից:

«Հայաստանը ոչ միայն խոսքով, այլև գործով է միշտ ցուցադրել իր շահագրգռությունը զարգացնելու ՀԱՊԿ-ը և բարձրացնելու կառույցի արդյունավետությունը: Դա նկատվում է մեր համատեղ աշխատանքի ողջ ընթացքում: Եվ դրանից ելնելով՝ մենք ակնկալում ենք, որ Հայաստանի նախագահության ընթացքում կոնկրետ քայլեր կարվեն մեր ռոտացիայի արդյունավետության, այդ թվում ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու տարբեր ուղղություններով, ցավոք սրտի, ի հայտ եկող մարտահրավերներին արձագանքելու օպերատիվության բարձրացման ուղղությամբ: Սպասվող քայլերի և միջոցառումների մասին խոսելն առայժմ վաղ է, քանի որ դեռ տեղի է ունենում Հայաստանի նախագահության մեկ տարվա առաջնահերթությունների ձևավորումը: Ըստ էության, դրանք նպատակային կարգավորումներ են, որոնք կուսումնասիրվեն սեպտեմբերին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում, և հետո կառաջարկվի այդ նպատակներին հասնելու մի շարք քայլերի փաթեթ», - նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Օգոստոսի 9-ին աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակում հանդիպել է ԱԽ գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանի հետ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին իրենց գերատեսչություններում ընդունել են նաև Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը և արտգործնախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը: Օգոստոսի 10-ին Ստանիսլավ Զասը հայկական կողմի հրավերով այցելել է Արարատի զորամաս՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով:

Հայաստանը կստանձնի ՀԱՊԿ նախագահությունը սեպտեմբերի 16-ին:

Հայերեն English Русский Türkçe

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ