ՀՀ ՔԿ-ի և ԱՄՆ քննությունների դաշնային բյուրոյի փոխգործակցության զարգացման հեռանկարները կընդլայնվեն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն օգոստոսի 9-ին հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Քննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդ Հիդեր Բերգիի հետ:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Սերգեյ Թաիրյանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ավագ իրավախորհրդատու Ադի Հոլովեյը, նույն գրասենյակի ծրագրերի պատասխանատու Մարիցա Հովհաննիսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին՝ ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը շնորհակալություն է հայտնել՝ Քննչական կոմիտեում հյուրընկալվելու նախաձեռնության համար՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահ մարմինների միջև տարիներ ի վեր ձևավորված փոխվստահելի և գործընկերական հարաբերությունները:

«ՔԿ նախագահի տեղակալը նշել է, որ Քննչական կոմիտեի գործունեության սկզբնական շրջանից սկսած ԱՄՆ գործընկերների հետ փոխգործակցության շրջանակներում շարունակաբար ցուցաբերվում է անհրաժեշտ օժանդակություն, որն արտահայտվում է ինչպես առանձին քրեական գործերով ներկայացված իրավական օգնություն ցուցաբերելու մասին հարցումների պահանջների կատարմամբ, այնպես էլ լավագույն փորձի փոխանակման նպատակով կազմակերպվող դասընթացների միջոցով: Ա.Այվազյանը կարևորեց նաև ձևավորված փոխգործակցության ընթացքում իրականացվող աշխատանքային այցերը, որոնց ընթացքում տեղի ունեցող կառուցողական քննարկումների արդյունքում իրենց լուծումն են ստանում արդիական տարատեսակ խնդիրները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների քննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդ Հիդեր Բերգին իր խոսքում շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վստահեցրել, որ ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ քննությունների դաշնային բյուրոյի փոխգործակցությունն առաջիկայում կունենա զարգացման էլ ավելի լայն հեռանկարներ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարատեսակ ծրագրերի, ինչպես նաև առցանց դասընթացների իրագործման միջոցով:

ՀՀ ՔԿ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել