Նոր սարքեր ալկոհոլի օգտագործման արձանագրությունների համար. փոփոխություններ Պարեկային ծառայությունում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում ցանկացած տեսակի արձանագրության կազմման համար նախատեսվում է ամբողջությամբ անցում կատարել համակարգչային ծրագրային ապահովման:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 9-ին, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի ուղեկցությամբ Ոստիկանության ՊՊԾ գունդ աշխատանքային այց կատարեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսին և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերը:

Ներկա էր նաև ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, ով «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այցի նպատակն էր միջազգային գործընկերների հետ քննարկելը, թե ի՞նչ է արվել ծառայության գործարկման 1 ամսվա ընթացքում:

«Խոսեցինք մարտահրավերներից, դրական և բացասական արձագանքներից, առաջիկայում լուծելիք խնդիրներից և այլն: Պետք է փորձենք հասցեագրել բոլոր արձագանքները, որպեսզի աշխատանքները ճիշտ կարգավորվեն: Բացասական արձագանքներից է եղել վթարների արձանագրությունների ոչ այնքան արագ կազմումը, առաջին երկու շաբաթում խաչմերուկների կարգավորումների հետ կապված դժվարությունները: Նմանատիպ խնդիրներն ավելի շատ կապված են փորձառության հետ, որոնք արագ փորձում ենք շտկել»,- նշեց Գրիգորյանը:

Պարեկային ծառայության լեյտենանտ Չոբանյանը հյուրերին ներկայացրեց նոր մեքենաների կահավորանքը: Նա ընդգծեց, որ մեքենայում կա ժապավեն պատահարների դեպքում տարածքը սահմանազատելու համար, հարվածային գործիքներ, մետր, կրակմարիչ, դեղատուփ, ճանապարհային ոզնի, ապակի կոտրելու, ամրագոտին կտրելու սարքեր, պահպանման տոպրակ, ալկոմետր, ապակիների ստուգման սարք և այլն:

Լին Թրեյսին և Յան Պլեշինգերը հետաքրքրությամբ ուսումնասիրում էին մեքենաների հագեցվածությունը, դիտարկումներ անում, ինչպես նաև ծանոթանում ծառայողների աշխատանքի մանրամասներին: Խոսվեց նաև տպիչ սարքերի անցում կատարելու մասին, ինչի վերաբերյալ Արդարադատության փոխնախարարը շեշտեց, որ դրանք նախատեսված են լինելու ալկոհոլի օգտագործման արձանագրությունները կազմելու համար:

«Նախկինում, արձանագրությունը կազմելու համար քաղաքացին պետք է գնար բաժին: Այժմ ալկոմետրով կստուգվի վարորդի սթափությունը, թերմոտպիչի միջոցով էլ կտպվի օգտագործած ալկոհոլի աստիճանն ապացուցող կտրոնը, որը թղթային ձևով կկցվի նաև արձանագրությանը: Մենք մշակել ենք նաև համակարգչային ծրագրային ապահովում (software), որի շնորհիվ պարեկների մոտ առկա պլանշետների միջոցով հնարավոր կլինի էլեկտրոնային արձանագրություններ կազմել: Փորձում ենք ավելի շատ արձանագրություններ ներդնել էլեկտրոնային համակարգում, որպեսզի պարեկը վերջնական հաշվարկում խնդիր չունենա թուղթ կազմելու»,- ասաց Գրիգորյանը և հավելեց, որ որոշ արձանագրությունների դեպքում անձանց ծանուցումները հանձնելու մասով պետք է ունենալ նաև թղթային տարբերակ:

Ճանապարհային երթևեկության արձանագրությունների մեծ մասը կազմվում է հենց այդ եղանակով՝ առանց թղթի:

Խոսելով Պարեկային ծառայության ոստիկաններին ամրացված ռետինե մահակների մասին, Գրիգորյանն ասաց, որ ամբողջ աշխարհում դրանց փոխարինում են նորերն ու ժամանակակիցները՝ պոլիկարբոնատայինները:

«Տարբեր մահակներ կան, տարբեր ֆունկցիոնալության, այդ իսկ պատճառով մտադրություն ունենք օրենքում փոփոխություն կատարել, որպեսզի նոր ձեռքբերված պոլիկարբոնատային մահակները կիրառել օրինական ձևով»,- նշեց ԱՆ նախարարի առաջին տեղակալը:

Հայերեն English

ՍԴ-ում շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը. դատավորները հարցեր են ուղղում կողմերին

Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում

Գեղարքունիքի մարզում մեկնարկեց ամառային զորակոչը

Պետական միջոցներով Ղարաբաղից տեղահանվածներն ամենաշատը բնակարաններ ձեռք են բերել Կոտայքում, Արմավիրում

ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը

Բուրկինա Ֆասոյի իշխանությունները Ֆրանսիային մեկ շաբաթ են տվել դեսպանատունը փակելու համար. Le Monde

«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում

ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ

Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը

Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը